Կարևոր իրադարձություններ

Գազամատակարարման անջատում Երևանում

06 Մայիս, 2019 10:05
Գազամատակարարման անջատում Երևանում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 11.00-ից մինչեւ ժամը 17.00-ն կդադարեցվի Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 1, 1ա, 2ա, 2բ, 2/9, 3, 3ա,4, 4ա, 4բ, 32, 33, 33/1, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 45/5, 45/7, 46, 47, 48, 49, 51/3, 53 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների եւ հանրային օբյեկտների, ինչպես նաեւ ժամը 10.00-ից 17.00-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Ա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։ «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին