Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին տեսագրել է, թե ինչպես է ալիգատորը փորձում իր դռան զանգը տալ (տեսանյութ)

05 Մայիս, 2019 22:15
Ամերիկուհին տեսագրել է, թե ինչպես է ալիգատորը փորձում իր դռան զանգը տալ (տեսանյութ)

Ամերիկուհուն, որը վերջերս է տեղափոխվել Հարավային Կարոլինա, նոր բնակավայրում ողջունել են արտասովոր տեսարանով: Ինչպես գրում է UPI-ն, խոսքը իր դռան զանգը հնչեցնող ալիգատորի մասին է:

 

Քերն Ալֆանոն վերջերս է տեղափոխվել Նյու Ջերսիից և տուն ժամանելով տեսել է, թե ինչպես է երկկենցաղը փորձում բացել իր տան դուռը:

Ալֆանոն ինքն է նկարահանել տեսանյութը՝պատկերելով, թե ինչպես է ալիգատորը փորձում կանգնել հետևի թաթերի վրա և կարծես թե ուզում է տան դռան զանգը:

 

Կենդանուն տեղանքից հեռացրել են որսորդի օգնությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին