Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում հիմնվել է Բարաք Օբամայի Բուլվարը

05 Մայիս, 2019 18:31
Լոս Անջելեսում հիմնվել է Բարաք Օբամայի Բուլվարը

Լոս Անջելեսում ավելացել է եւս մեկ փողոց, որն անվանվել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի պատվին, հաղորդում է Fox News-ը:

Շաբաթ հազարավոր մարդիկ մասնակցել են Ռոդեո-ռոուդի վերանվանման միջոցառմանը. նախագահ Օբամայի բուլվար:

Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ այդ արարողությանն ինքը՝ Օբաման, ներկա չի գտնվել: Նշվում է, որ 2007 թվականին այդ նույն վայրում Բարաք Օբաման անցկացրել է իր նախագահական քարոզարշավը:

Օբամայի բուլվարը հատվում է մի շարք այլ փողոցների հետ, որոնք անվանվել են ԱՄՆ-ի նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Ջոն Ադամսի եւ Թոմաս Ջեֆերսոնի պատվին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին