Ցավոք, հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանությունից հարյուր տարի անց ամեն ինչ շատ տարբեր է: Ճիշտ է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում այդ ժամանակների փաստերը և ազգային խորհրդարաններում իրենց ներկայացուցիչների միջոցով այդ երկրների ժողովուրդները դասվում են նրանց շարքերում, ովքեր վշտալով անցյալը երաշխավորում են ապագա սերունդներին, որ մարդկության համար դժվար կլինի կրկնել մարդկային էակներին չհամապատասխանող դաժանություններ: Դժբախտաբար, Ռումինիան, որն առաջինն էր բացել իր դռները, մազապուրծ եղած փոքրաթիվ հայերի առջև, դեռ իր խորհրդարանի միջոցով չի կատարել այդ քայլը:
Այս հայտարարությունը ստորագրողները հանդիսանում են այն մարդկանց ժառանգները, ովքեր կարողացել են փրկել իրենց կյանքն ու ընդունվել են իրենց նոր հայրենիքում, ժողովրդի` ռումինացի ժողովրդի շրջանակներում, ում մենք հավերժապես սերնդեսերունդ երախտապարտ ենք լինելու և խնդրում ենք ռումինական քաղաքական դասի ներկայացուցիչներին ըմբռնել Ցեղասպանության ծանրությունը և ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ուղղված ծայրահեղ վայրագությունները, որոնք պատվիրվել, նախագծվել և իրականացվել էին Օսմանյան կայսրության վարչակազմի կողմից որակվեն որպես ցեղասպանություն: Կարծում ենք, որ Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը ճիշտ, արժանի և անհրաժեշտ գործողություն է: Կարծում ենք, որ պատմության ցանկացած ողբերգական իրադարձության միաձայն ճանաչումը հենց այն սանդուղքն է, որն արժե բարձրանալ և այն բնական ճանապարհն է, որով յուրաքանչյուրիս մարդկությունը կարող է պաշտպանել մեզ վայրագություններից:
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆ
Վարուժան ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
Սիմիոն ԼՈՒՉԻԱՄ