Կարևոր իրադարձություններ

Եվգենի Պետրոսյանը՝ Ռուսաստանից հեռանալու լուրերի մասին

04 Մայիս, 2019 20:45
Եվգենի Պետրոսյանը՝ Ռուսաստանից հեռանալու լուրերի  մասին

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան էջում արձագանքել է Ռուսաստանից իր հեռանալու մասին հրապարակումներին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, Պետրոսյանի կարծիքով՝ լրագրողները մշտապես և անպատիժ խեղաթյուրում են իր մասին լուրերը:

«Հենց լուսանկար հրապարակեցի ինքնաթիռից և գրեցի, որ թռչում եմ, լրագրողները դրանից իրադարձություն սարքեցին: Նրանք ասում են, որ ես արտագաղթել եմ Ռուսաստանից: Ես Սոչիում եմ՝ հյուրախաղերով: Եվ եթե դա կոչվում է «փախուստ Ռուսաստանից», ապա կասեմ ինչպես իմ կերպարներից մեկը. «հիմարնե´ր, դուք խելացի չեք»: Ինչպես կարելի է անպատիժ գրել ինչ պատահի», - սոցցանցում գրել է Պետրոսյանը:

Մինչ այդ լրագրողները հայտնել էին, որ ստերից և կեղծիքից հոգնած Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանից:

 

Լրահոս

Դիտել ավելին