Կարևոր իրադարձություններ

Թարմացվելու են մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները

04 Մայիս, 2019 18:42
Թարմացվելու են  մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները

Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով: 

 

Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի:

 

Լրահոս

Դիտել ավելին