Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Կառավարության թիվ մեկ խնդիրը, ոչ թե մարդկանց կառավարելն է, այլ մարդկանց չխանգարելը. Վարչապետ

04 Մայիս, 2019 15:09
Կառավարության թիվ մեկ խնդիրը, ոչ թե մարդկանց կառավարելն է, այլ մարդկանց չխանգարելը. Վարչապետ

Կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որեւէ մեկը ներդրում անելու համար չունենա կառավարության կարիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ իրենց ամենօրյա կյանքում հնարավորիս քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու, նրացից բան հարցնելու, թույլտվություն ստանալու կարիքը: Կառավարության թիվ մեկ խնդիրը, ոչ թե մարդկանց կառավարելն է, այլ մարդկանց չխանգարել է»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նախօրեին Երեւանում կազմակերպված Գինու փառատոնին, նշելով, որ երեք տարում այդ փառատոնը եռապատկվել, քառապատկվել է իր մասշտաբներով. «Կառավարությունն այս ամենի համար ի՞նչ է արել, ընդամենը սիմվոլիկ ներկայություն, ընդամենը թույլ է տվել մարդկանց իրենց երազանքներն իրականացնել: Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին՝ դուք ուժեղ եք եւ դուք կարող եք: Դուք կարող եք զարգացնել եւ իրացնել ձեր ստեղծարար տաղանդը, կառավարության խնդիրը չխոչընդոտելն ու քաջարելելն է»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին