Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել

04 Մայիս, 2019 14:42
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել

ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը:

Այս մասին  Factor.am-ն  տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: 


 

Լրահոս

Դիտել ավելին