Կարևոր իրադարձություններ

Սարդը սարդոստայն էր հյուսել 20-ամյա պատանու ականջում (վիդեո)

04 Մայիս, 2019 12:16
Սարդը սարդոստայն էր հյուսել 20-ամյա պատանու ականջում (վիդեո)

Չինաստանում աննախադեպ երեւույթ է տեղի ունեցել. սարդը սարդոստայն է հյուսել 20-ամյա տղայի հենց ականջի մեջ։

Երիտասարդը դիմել է բժիշկներին ականջում քորի եւ անհարմարության բողոքով։ Էնդոսկոպի միջոցով հետազոտելով տղայի ականջը՝ բժիշկն այնտեղ հայտնաբերեց կենդանի սարդ։ Նա լավ էլ հիմնավորվել էր տղայի ականջում, եւ անգամ սարդոստայն էր հյուսել լսողական օրգանում։

Հեշտ չէր փոքր միջատին բռնելը. դրա համար ստիպված էին ֆիզիոլոգիական լուծույթ օգտագործել, որը տառացիորեն դուրս բերեց սարդին ականջից։

 

Բարեբախտաբար, պատանին ժամանակին էր դիմել բժշկական օգնության համար, ինչը թույլ տվեց խուսափել հնարավոր բարդությունների առաջացումից։

 

Լրահոս

Դիտել ավելին