Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում փնտրում են մեկին, որն ամառը կանցկացնի սպա կենտրոններում, կկիսվի լուսանկարներով սոցցանցերում և կվճարվի դրա համար

04 Մայիս, 2019 12:02
Մեծ Բրիտանիայում փնտրում են մեկին, որն ամառը կանցկացնի սպա կենտրոններում, կկիսվի լուսանկարներով սոցցանցերում և կվճարվի դրա համար

Մեծ Բրիտանիայում երկրի տարբեր անկյուններում գտնվող սպա կենտրոնների ծառայությունները փորձարկողի հաստիք է բացվել, գրում է The Sun-ը:

Այս հաստիքը նրանց համար է, ովքեր կարծում են, որ ջակուզիում գտնվելը, հիդրոմերսող լոգարանում պառկելն ու շքեղ սպա կենտրոններում տարբեր պրոցեդուրաներ անցնելը դրախտի բնութագրերից մեկն են:

Աշխատանքով հետաքրքրվողները ստիպված չեն լինի ինքնակենսագրական ուղարկել: Դիմում ներկայացնելու համար նրանք պետք է սոցցանցերում իրենց լուսանկարների հղումներն ուղարկեն, որոնցում պատկերված են իրենց կյանքի լավագույն պահերը:

 

Աշխատանքի ընդունված անձը պետք է Մեծ Բրիտանիայի սպա կենտրոններ այցելի, սոցցանցերում դրանց լուսանկարները տեղադրի և կիսվի սպա պրոցեդուրաների մասին փորձով, պատմի զգացողությունների մասին:

Աշխատանքն ամենօրյա չէ՝ 4 օր հուլիս-օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Ամեն օրվա համար կարելի է վաստակել 125 ֆունտ ստեռլինգ, նաև գործատուն վճարում է սնվելու, սուրճի, թեյի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին