Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի ֆերմերը կովի միջոցով ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել

04 Մայիս, 2019 10:12
Բրիտանացի ֆերմերը կովի միջոցով ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել

Ուելսում Շոն Թոմաս անունով ֆերմերն ընկերուհուն՝ Ալիսին, ամուսնության առաջարկ է արել ընտանիքին պատկանող տիտղոսակիր կովի միջոցով, հաղորդում է Fox News-ը: Քսանչորսամյա Շոնը կովի վրա կանաչ ներկով գրել է. «Ալի՛ս, կամուսնանա՞ս ինձ հետ»:

«Ուզում էի նրան տանել մատանի ընտրելու, բայց հետո մտածեցի ինքնատիպ նշանադրություն կազմակերպել: Այդ ժամանակ Ալիսը խոհանոցում ինչ-որ բան էր թխում, և ես կովի հետ մոտեցա պատուհանին: Նա շոկի մեջ էր», -ասել է տղամարդը:

Կինն առաջարկին դրական պատասխան է տվել, և զույգը որոշել է ամուսնանալ 2020թ.-ի սեպտեմբերին:

Շոնն իր և կովի լուսանկարը տեղադրել է Twitter սոցկայքում, որտեղ այն բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել, իսկ ինչ վերաբերում է կովին՝ այդ «աստեղային ժամից» հետո ժամանակավոր ներկը մաքրվել է նրա վրայից, կենդանին միանգամայն ապահով է:

 

Լրահոս

Դիտել ավելին