Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Լավրով-Մնացականյան հանդիպմանն անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը. «Ժողովուրդ»

04 Մայիս, 2019 09:37
Լավրով-Մնացականյան հանդիպմանն անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել և բաց տեքստով հայտարարել, որ իրենց դուր չի գալիս այդ ամենը։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլև հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, և ևս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Քոչարյանի շուրջ ռուսական կողմի դժգոհությանը, նշել է. «Դուք գիտեք, ես չեմ ցանկանում, որպես դեսպան, մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր և պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել և ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին