Կարևոր իրադարձություններ

Ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին. Մխիթարյան

03 Մայիս, 2019 13:39
Ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին. Մխիթարյան

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին:

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: «Հաղթեցինք առաջին խաղում և ավելի մոտ ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչին»,-ասել է Մխիթարյանը:

Լոնդոնում կայացած «Արսենալ»-«Վալենսիա» խաղում հաշիվը բացեցին իսպանական թիմի ֆուտբոլիստները: 11-րդ րոպեին «Վալենսիա»-ին առաջ մղեց Դյակաբին: Սակայն «զինագործներից» Լյակազեթը նախ 18-րդ, ապա 25-րդ րոպեներին գրավեց «Վալենսիա»-ի դարպասը և դուբլ ձևակերպեց: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ը խփեց նաև երրորդ գնդակը: Այս անգամ աչքի ընկավ Օբամեյանգը: «Զինագործները» հաղթեցին 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին:

 

Լրահոս

Դիտել ավելին