Կարևոր իրադարձություններ

Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթանակից հետո ցուցադրել է ՀՀ դրոշը (տեսանյութ)

03 Մայիս, 2019 12:16
Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթանակից հետո ցուցադրել է ՀՀ դրոշը (տեսանյութ)

Կանդան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հերթական հաղթանակն է տարել: Երեկ՝ մայիսի 2-ին, Լաս Վեգասում մենամարտել է մեքսիկացի Ալան Կամպայի դեմ: Հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Բազինյանն այսպիսով պաշտպանել է WBA եւ WBO վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին: Դրանք նվաճել էր անցած տարվա նոյեմբերին:

Երեկ հաղթանակից հետո նա ցուցադրել է Հայաստանի դրոշը: Ֆեյսբուքյան իր էջում նա նաեւ գրառում է կատարել անգլերենով ու հայերենով:

«Հաղթանակ: Միաձայն որոշում: 23:0, եւ դեռ անպարտելի եմ,- գրել է նա անգլերենով ու հայերենով ավելացրել,- հաղթանակ»:

Բազինյանը 23 մենամարտ է անցկացրել եւ բոլորում հաղթել է: Դրանցից 17-ում գրանցվել է նոկաուտ:

 

Լրահոս

Դիտել ավելին