Կարևոր իրադարձություններ

Իմ քայլական պատգամավորի կինը աշխատանքի կանցնի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ում. «Հրապարակ»

03 Մայիս, 2019 09:39
Իմ քայլական պատգամավորի կինը աշխատանքի կանցնի կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, որոշ տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ում՝ որպես խմբագիր։ Անի Բաղդասարյանը երկար տարիներ աշխատել է  «ԱՐ» հեռուստաընկերությունում։Սիսակ Գաբրիելյանից երեկ փորձեցինք ճշտել լուրի իսկությունը, սակայն նա ասաց, թե ճիշտ չէ, որ կնոջ մասին հարցերին ինքը պատասխանի։ Ասաց նաեւ, որ կինը լավ լրագրող է, եւ եթե մրցույթ լինի, ու կինն էլ որոշի մասնակցել, ինքը դրանում խնդիր չի տեսնի: Դուք չե՞ք միջամտի։ «Հաստատ՝ ոչ»։

 

Լրահոս

Դիտել ավելին