Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի պաշտոնավարման «մայրամուտին» նշանակած պաշտոնյային ուղիղ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն ազատել է աշխատանքից.«Փաստ»

03 Մայիս, 2019 08:59
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման «մայրամուտին» նշանակած պաշտոնյային ուղիղ մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն ազատել է աշխատանքից.«Փաստ»

«Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Ուշագրավ է, որ Մարտիրոսյանին իր պաշտոնում նշանակել էր Կարեն Կարապետյանը՝ իր պաշտոնավարման (վարչապետի պաշտոնակատար) մայրամուտին՝ 2018 թվականի ապրիլի 27-ին:

 

Թե ինչու էր վերջին պահին Կարապետյանը նման հապճեպ նշանակում կատարել և ինչու Փաշինյանը որոշեց հենց ուղիղ մեկ տարի անց ազատվել ոչքայլական հերթական պաշտոնյայից, կարելի է ենթադրել, բայց փաստն այն է, որ վարչապետն առավել մերձավոր պաշտոնյաներով իրեն շրջապատելու փնտրտուքի մեջ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին