Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

02 Մայիս, 2019 20:23
Ստամբուլում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում Աֆղանստանի քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ծեծկռտուքին ավելի քան 20 մարդ է մասնակցել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, Աֆղանստանի 2 քաղաքացի է մահացել, ևս 3-ը վիրավորվել են։ Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Զանգվածային ծեծկռտուքի պատճառների մասին չի հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին