Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

 

Կոպիտ օրինախախտում. «ՑԵՌԲԵՌ»-ի տնօրենը՝ ՊԵԿ ծառայող. «Ժամանակ»

02 Մայիս, 2019 09:45
Կոպիտ օրինախախտում. «ՑԵՌԲԵՌ»-ի տնօրենը՝ ՊԵԿ ծառայող. «Ժամանակ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն կատարած այցի ու դրոշի հայտնի պատմությունից հետո կրկին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դառնում։

 «Մասնավորապես, այդ միջադեպից հետո աշխատանքից ազատվողը պետք է լիներ ոչ թե մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, որին մաքսակետ այցելության ժամանակ նկատողություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել, այլ մեկ այլ իրական օրինախախտ՝ մեքենայի ձեւակերպում կատարող աշխատակից Կառլեն Սահակյանը, ով «ՑԵՌԲԵՌ» պահնորդական ֆիրմայի տնօրենն է, այսինքն՝ վարձու աշխատող, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանզի արգելված է, որ ՊԵԿ ծառայողը լինի նույնիսկ հիմնադիր։

Ուշագրավ է, սակայն, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում որպես «ՑԵՌԲԵՌ» ընկերության տնօրեն է նշված Տիգրան Սահակյանը, որը Կառլեն Սահակյանի հայրն է եւ մահացել է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին