Կարևոր իրադարձություններ

Տաքսի են վարում, որպեսզի կարողանան ընտանիք պահեն և մարեն բանկերի տոկոսները. Ապրիլյան պատերազմի մասնակից

01 Մայիս, 2019 22:21
Հեղինակ՝ Ռազ Գասպարյան
Տաքսի են վարում, որպեսզի կարողանան ընտանիք պահեն և մարեն բանկերի տոկոսները. Ապրիլյան պատերազմի մասնակից

Ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: Նա գրել է.

«Մեր երկրում պատերազմի մասնակիցները տաքսի վարելով են ընտանիք պահում...

Մեր երկրում զինվորականները, պատերազմի մասնակիցները, զոհվածների ընտանիքի անդամները, երկրի սահմաններն անառիկ պահողները, պատերազմում վիրավորվածներն ու կառավարության կողմից պարգևների արժանացածները չնայած երկրի բարձրագույն արժեք են համարվում, այնուհանդերձ, նրանց գերակշիռ մասը չունի սեփական տանիք։ Ավելին՝ նրանք գիշերը հանգիստ քնելու փոխարեն տաքսի են վարում , որպեսզի կարողանան ընտանիք պահեն և մարեն բանկերի տոկոսները։
Այս խնդրին լուծում տալ է հարկավոր, որովհետև մեր սահմաններին առողջ՝ հոգեպես և ֆիզիկապես, ապահով ու երջանիկ պահապաններ են պետք»։

 

Լրահոս

Դիտել ավելին