Կարևոր իրադարձություններ

Հերքում. Մեդիամաքսին վերաբերող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում

30 Ապրիլ, 2019 11:38
Հերքում. Մեդիամաքսին վերաբերող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
«2019 թվականի ապրիլի 21-ին «Շաբաթ ԷյԷմ» ՍՊԸ-ի կողմից վարվող յութուբյան պաշտոնական էջում, կայքում եւ սոցիալական այլ էջերում հետեւյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=Yijf4Qf4Jio&t=4s «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» վերնագրով տեսանյութում տեղ են գտել «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին եւ վերջինիս պատկանող Mediamax.am կայքին վերաբերող որոշ չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջը՝ հերքում ենք տեսանյութում տեղ գտած տեղեկատվությունը առ այն, որ «Քոչարյան-Սարգսյան տանդեմի հետ է նաեւ Մեդիամաքսը», ինչպես նաեւ փաստում ենք, որ տեսանյութում առկա 2 րոպե 40 վայրկյան մասում հնչած միտքը՝ «Արմեն Գեւորգյանի եւ Վիկտոր Սողոմոնյանի ընկեր Արա Թադեւոսյանի Մեդիամաքսը» եւս պարունակում են «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի իրավունքները խախտող չստուգված տեղեկություններ:

Արձանագրում ենք, որ չկան փաստեր, որոնք կասկածի տակ կառնեն այն, որ «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն եւ Mediamax.am լրատվամիջոցը վարում են անկախ լրատվական քաղաքականություն եւ որեւէ քաղաքական ուժի կամ ճամբարի չեն աջակցում:

«Շաբաթ ԷյԷմ»-ը ներողություն է հայցում «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ից եւ պարտավորվում է սույն հերքման տեքստն ամբողջությամբ հրապարակել Shabat.am կայքում, Shabat.am-ի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ Shabat.am կայքում հրապարակված հերքման ակտիվ հղումը տեղադրել «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» տեսանյութի Նկարագրություն բաժնում»:
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին