Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում նոր դամբարան է գտնվել, որում 30 մումիա է հայտնաբերվել (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2019 16:13
Եգիպտոսում նոր դամբարան է գտնվել, որում 30 մումիա է հայտնաբերվել (լուսանկարներ)

Եգիպտոսի հարավային Ասուան քաղաքի արևմտյան մասում եգիպտա-իտալական հնագիտական առաքելության շրջանակում նոր դամբարան է գտնվել, որում 30 մումիա է հայտնաբերվել, ընդ որում՝ դրանցից մեկը երեխայի հետ զմռսված կին է, գրում է Daily Mail-ը:

Դամբարանում մումիաներից բացի հայտնաբերվել են նաև բազմապիսի կճուճներ, փայտե դագաղների մնացորդներ, թռչնի արձանիկ և պատգարակ, որը, հավանաբար, օգտագործվել է մումիաներին տեղափոխելու համար:

Նոր հայտնաբերված դամբարանի 30 մումիաների մեջ երկու՝ միմյանց կպած մումիաներ կան: Առաքելության ղեկավար Պատրիցիա Պիաչենտինիի խոսքով՝ դրանք, ամենայն հավանականությամբ, մայր և երեխա են եղել:

Դամբարանում նաև Բա թռչնի արձանիկ է հայտնաբերվել, որը հին եգիպտական դիցաբանության մեջ խորհրդանշում է հանգուցյալի հոգին, որը, ըստ հավատալիքների, դուրս էր թռչում հանգուցյալի շիրիմից՝ հետմահու կյանքում մարմնին միանալու:

Եգիպտոսի իշխանությունների համաձայն՝ հայտնաբերված դամբարանը Հունահռոմեական ժամանակաշրջանին է պատկանում, որը սկսվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Եգիպտոսի գրավումով՝ մ.թ.ա. 332թ.-ին:

Հայտնի է, որ միևնույն հնագիտական առաքելության շրջանակում Ասուան քաղաքի տարածքում արդեն շուրջ 300 դամբարան է հայտնաբերվել, որոնք բոլորը մթ.ա. 6-ից մ.թ. 4-րդ դարի են:

 

Լրահոս

Դիտել ավելին