Կարևոր իրադարձություններ

ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ

26 Ապրիլ, 2019 13:23
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ

«Իմ քայլը» խմբակցության  ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր առավոտյան պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ հանդիպում ունեցանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և քննարկեցինք ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար: Պարոն Անանյանը նշեց, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին