Կարևոր իրադարձություններ

«Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ»

26 Ապրիլ, 2019 13:04
«Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ»

Այսօր լրագրողերի հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել: 

«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա», - պատասխանեց  Տոնոյանն՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն առաջարկել էր Հայաստանին ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկայն սպառազինություն գնել։

«Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչու՞ ոչ և, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», - նշեց Տոնոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին