Կարևոր իրադարձություններ

Արտակ Զենյալյանը կասկածի տակ է դնում «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի օպերատիվ նկարահանման օրինականությունը

25 Ապրիլ, 2019 15:36
Արտակ Զենյալյանը  կասկածի տակ է դնում «Արմավիր» ՔԿՀ-ում ԱԱԾ-ի օպերատիվ նկարահանման օրինականությունը

 «Քրեակատարողական հիմնարկում չկա օդափոխման համակարգ, և եթե ջերմաստիճանը բարձր է ներսում, ապա օդափոխանակության համար առանց խտրականության,  բոլորի կերակրադռների պատուհանները բաց են լինում։ Եթե խցում բանտարկյալ չկա, դրա բաց լինելը, կամ՝ փակ լինելը  որևէ նշանակություն չունի։ Այդ կերակրադռնակները նախկինի պես կոռուպցիոն ռիսկեր չեն պարունակում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ 

Անդրադառնալով բանտարկյալների մոտ արգելված իրերի հայտնաբերման մասին նախարարն ասաց․  «Դատապարտյալներն իրավունք ունեն միմյանց ինչ-որ բաներ փոխանցել, նամակներ և այլն, իսկ հիմա միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ավելացել են պատուհանացանցերը։ Մինչ այդ փոքր օղակներով ցանցեր էին, և դա գնահատվել է որպես բանտարկյալների իրավունքների խախտում։ Զրահապատ ապակիներ դնել նույնպես չենք կարող, քանի որ շենքում սկզբից օդափոխման համակարգ չի անցկացվել։ Բանտարկյալների կողմից միմյանց բան փոխանցելու հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար պետք է մտածել ինչ անել»։  

ԱԱԾ կողմից հրապարակված կադրերում երևացող հեռախոսների և Wi fi սարքերի առկայության մասին, Զեյնալյանն ասաց․ Ծառայողական հետաքննության արդյունքներով պետք է պարզել՝ արդյոք առհասարակ թույլատրվել է օպերատիվ նկարահանում իրականացնել, ինչ գործողություններ են օրինական եղել, և ինչը՝ ոչ։

Իսկ ինչ վերաբերում է թաքստոցին, նախարարն ասաց է, թե դա  հաջողվել է բացահայտել  հատուկ տեխնիկայի օգնությամբ, այլ ոչ թե խուզարկությամբ։  

Արտակ Զեյնալյանն խոսքով՝  այսօր«զոն նայողներ» չկան, ինչպես՝ նախորդ իշխանությունների ժամանակ էր։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին