Կարևոր իրադարձություններ

Լավ չէ, որ պետական գաղտնիքի կրողը այլ երկրից ապաստան է հայցում․ պատգամավորները` Միհրան Պողոսյանի մասին

25 Ապրիլ, 2019 12:20
Լավ չէ, որ պետական գաղտնիքի կրողը այլ երկրից ապաստան է հայցում․ պատգամավորները` Միհրան Պողոսյանի մասին

«Այդ հարցի հասցեատերը մենք չենք։ Ես որպես ՀՀ քաղաքացի ուղղակի դրան ժպիտով եմ վերաբերում՝ քաղաքական ապաստան, գեներալ։ Նախ պետք է պարզել, թե նա ինչպես դարձավ գեներալ»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ՌԴ-ից Միհրան Պողոսյանի քաղաքական ապաստան խնդրելն ինչպես կարող է ազդել ՀՀ վարկանիշի վրա և սա կարող է առիթ հանդիսանալ , որպեսզի ՌԴ-ն առևտրի մեջ մտնի ՀՀ-ի հետ, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ երևույթին վատ է վերաբերվում.«Ամենևին լավ չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, որոշ իմաստով պետական գաղտնիքի կրողը քաղաքական ապաստան է խնդրում մյուս երկրից։ Ինչ վերաբերում է հարցին, թե հանրավոր է ՌԴ-ն սակարկությունների մեջ մտնի մեզ հետ, ես այդ հարցի մասնագետը չեմ զգում ինձ և չեմ էլ ուզում այնպիսի հարցերի պատասխանել, որոնք պատասխանները ձեզանից լավ չգիտեմ»։

Դիտարկմանը, թե Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքում տեսանք, թե ինչպես վարվեց ՌԴ-ն, Միհրան Պողոսյանի դեպքում ինչպես կարող է վարվել այդ երկիրը և այն վնաս կհասցնի ՀՀ-ին միջազգային հարթակներում, Թունյանը նշեց.«Կարծում եմ՝ սա որևէ կերպ չի կարող վնաս հասցնել ՀՀ-ին։ Հակառակը, եթե մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղղադրվում է հանցագործության մեջ և դատական միջոցով փորձ է արվում վերականգնել արդարությունը , ուրեմն այդ երկրում արդարադատությունը սկսել է աշխատել»։


 

Լրահոս

Դիտել ավելին