Կարևոր իրադարձություններ

Մակրոնը գրառում է արել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

25 Ապրիլ, 2019 11:40
Մակրոնը գրառում է արել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, գրել է. «Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այս տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:  Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին