Կարևոր իրադարձություններ

Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին. Կարո Փայլան

24 Ապրիլ, 2019 16:14
Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին. Կարո Փայլան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով. «Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:

Փայլանը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը:

 

«Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի»,- գրել է Փայլանը:

 

Լրահոս

Դիտել ավելին