Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի դպրոցի սենյակներից մեկում օձ է հայտնաբերվել

24 Ապրիլ, 2019 15:15
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի դպրոցի սենյակներից մեկում օձ է հայտնաբերվել

Ապրիլի 24-ին` ժամը 09:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Lենուղի գյուղի Ջիվանու անվան միջնակարգ դպրոցի չօգտագործվող սենյակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին (տեսակը չի հաջողվել պարզել):

 

Լրահոս

Դիտել ավելին