Կարևոր իրադարձություններ

Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳՆ

23 Ապրիլ, 2019 23:07
Բաքվի և Բրյուսելի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը մայիսի 13-ին չի նախատեսվում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրում 2019 թվականի մայիսի 13-ին չի լինի, քանի որ այս փաստաթղթի շուրջ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունները չեն ավարտվել, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումն անմիջականորեն մայիսի 13-ին չի նախատեսվում, քանի որ փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնք կստեղծեն գործընկերային հարաբերությունների իրավական հիմքը՝ շարունակվում են»,- «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին ասել է Լ.Աբդուլլաևան:
 

Լրահոս

Դիտել ավելին