Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

23 Ապրիլ, 2019 15:51
Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա և Տոլեդո քաղաքներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութԻյան 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:

Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ապրիլի 24-ին, նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Բարսելոնայում ժամը 19:00-ից սկսած խաչքարի հարևանությամբ (Avenida de l' Estadi 67) տեղի կունենա մոմավառության արարողություն: Վալենսիայում ժ. 18:00-ին Միսլատայի «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ տեղի կունենա մոմավառություն և խնկարկում: Իսպանիայում ՀՀ դեսպանության անձնակազմը և բոլոր ցանկացողները Տոլեդոյում (Pasillo Borbón-Lorenzana de la Biblioteca Regional de Castilla-La Mancha) ներկա կգտնվեն «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսին»,- նշված է հաղորդագրությունում:

Իսպանիայի 34 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 7-ը շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Իսպանական 5 մարզ` Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավարան և Արագոնը ևս ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց օրինակին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին