Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

23 Ապրիլ, 2019 15:14
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

 Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին այսօր հայտնել է Սերգեյ Կոպիրկինը՝ Ազգային ժողովի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

Նրա խոսքով` տվյալ պահին հայ–ռուսական հարաբերություններում պահպանվում է հաջորդականությունը, դրանք ամուր են և ապագային ուղղված ամուր հիմքեր ունեն։

«Ես վստահ եմ` մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին։ Պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդևի այցին Երևան` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար», – ընդգծել է  դեսպանը։ 




 

Լրահոս

Դիտել ավելին