Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից

23 Ապրիլ, 2019 15:02
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը  հորդորել է ձեռնպահ մնալ պատերազմական կոչերից

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով Արցախի հակամարտության լուծման վերաբերյալ կոչերից:

Ինչի՞ մենք կարող ենք հասնել միմիայն պատերազմի մասին զգացմունքային կոչերով: Եթե հակամարտությունը հնարավոր է կարգավորվել խաղաղ ճանապարհով, ապա ինչու՞ պետք է դրան դեմ լինենք», - հայտարարել է խորհրդարանի խոսնակը։ 
 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ հայտարարում է, որ մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հետևաբար, պատգամավորները պետք է զգույշ լինեն պատերազմի մասին իրենց կոչերում», -հայտարարել  է Ասադովը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին