Կարևոր իրադարձություններ

«Մարտիկ» հիմնադրամն այս oրենքի պահանջը չի կատարել. Անահիտ Բախշյան

23 Ապրիլ, 2019 13:21
Հեղինակ՝ Անահիտ Բախշյան
«Մարտիկ» հիմնադրամն այս oրենքի պահանջը չի կատարել. Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարտիկ» հիմնադրամն այս Օրենքի պահանջը չի կատարել, 2018թ․ Հաշվետվությունն այդպես էլ չկա ու չկա և կարծես ոչ մեկին այս փաստը չի հետաքրքրում ու հուզում։ Կայքի «Նորություններ» բաժնում էլ վերջին նորությունը 2018-ի սեպտեմբերի 3-ին դրված հայտարարությունն է, որով կոչ են անում դառնալ «Մարտիկ»-ի մասնակից։ Տեսնես այսքանից հետո ո՞վ կհավատա Արթուր Աղաբեկյանին։ Ես, որպես 2016-ից «Մարտիկ»-ի մասնակից, պահանջում եմ 2018թ․-ի հաշվետվությունը։ Նախապես ասեմ, որ այս գործելաոճը «Մարտիկ»-ը որևէ կերպ չի կարող արդարացնել մասնավորապես նրանով, որ իրենց փաստաթղթերը քննչականում են։ Այո՛, 2018-ի հուլիսին քննչական կոմիտեի կողմից քրեական գործ հարուցելուց հետ պարկերով փաստաթղթեր են տարվել քննչական կոմիտե, սակայն այդ բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն իրենց մոտ են, այնպես որ, հիմնադրամը պետք է 2018թ հաշվետվությունը հրապարակեր, սակայն շարունակում է իր «մութ» գործելաոճը, իսկ Հիմնադրամների մասին օրենքը պահանջում է յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 25-ը հաշվետվությունը հրապարակել azdarar.am-ում, այսօր ապրիլի 23-ն է ու հաշվետվությունը չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին