Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

22 Ապրիլ, 2019 13:04
Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդությունը քիչ առաջ մերժվեց:

Նման որոշում կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ այս ամիսների ընթացքում ներկայացված գրավի բոլոր միջնորդությունները  քննել է հենց այս դատավորը եւ մերժման որոշում կայացրել:

Դատավորիներից միայն Դավիթ Բալայանն էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

 

Լրահոս

Դիտել ավելին