Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

22 Ապրիլ, 2019 10:45
Գարեգին Բ-ն ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել Շրի-Լանկայում, որի արդյունքում 240 մարդ է զոհվել, մոտ 400 մարդ վիրավոր է:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է տեղի ունեցածի կապակցությամբ:

Խորը ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։

Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները։

Աղոթակից ենք մեր Քույր Եկեղեցու սպասավորներին: Նաև հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին ու շուտափույթ ապաքինում` վիրավորներին։

Վշտակից սիրով`

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

 

Լրահոս

Դիտել ավելին