Կարևոր իրադարձություններ

Զելենսկիի քվեարկության ժամանակ ընտրատեղամաս եկած ֆեմինիստը մերկացել է՝ կոչ անելով «չբռնաբարել Ուկրաինան»

21 Ապրիլ, 2019 17:02
Զելենսկիի քվեարկության ժամանակ ընտրատեղամաս եկած ֆեմինիստը մերկացել է՝ կոչ անելով «չբռնաբարել Ուկրաինան»

Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ Femen ֆեմինիստական շարժման ակտիվիստը նախագահի թեկնածու Վալդիմիր Զելենսկիի քվեարկության ժամանակ ակցիա է իրականացրել, հաղորդում է Ուկրաինայի Հանրային ռադիոն:

Երբ Զելենսկին ընտրատեղամասի տարածք է մտել, կինը հանել է վերնաշապիկը՝ ցուցադրելով որովայնի հատվածում արված «նա պարկի մեջ պահված կատու է» գրությունը և վանկարկելով՝ «բավական է բռնաբարեք երկիրը» կարգախոսը:

Ակտիվիստը հայտնել է, որ չի աջակցում նախագահի թեկնածուներից ոչ մեկին: Ընտրողներն ու հանձնաժողովի աշխատակիցները կնոջը հեռացրել են ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

Համաձայն սոցհարցումների` Զելենսկիին աջակցում է բնակիչների 70-ը, Պորոշենկոյին՝ շուրջ 25%-ը:

Քվեների հաշվարկը կսկսվի տեղի ժամանակով 20:00-ից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընտրությունների արդյունքների մասին պաշտոնապես հայտարարի մինչև սույն թվականի մայիսի 1-ը, իսկ Ուկրաինայի նոր նախագահը պաշտոնը կստանձնի մինչև հունիսի 3-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին