Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում հայց են ներկայացրել դատարան Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու մասին

20 Ապրիլ, 2019 22:02
Ուկրաինայում հայց են ներկայացրել դատարան Զելենսկու թեկնածությունը նախագահական ընտրություններից հանելու մասին

Ուկրաինական վեցերորդ վարչական դատարանը շաբաթ կդիտարկի Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Զելենսկու գրանցումը չեղարկելու մասին հայցը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է փաստաբան և ուկրաինական հասարակական կազմակերպության դիտորդ Անդրեյ Խիլկոն:

«Դատարանը վարույթ է սկսել իմ՝ որպես պաշտոնական դիտորդի ներկայացրած հայցով», - սոցցանցում գրել է վերջինս:

Փաստաբանի խոսքով՝ դատական նիստը կանցնի տեղի ժամանակով 21:00-ին (երևանյան 22:00):  

Ուկրաինայի դատական իշխանության կայքում ասվում է, որ ընտրողներին կաշառելու մասին և Զելենսկու թեկնածության գրանցումը չեղարկելու մասին հայցերն իսկապես դիտարկվելու են ապրիլի 20-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին