Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև. Էդուարդ Շարմազանով

20 Ապրիլ, 2019 11:43
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև. Էդուարդ Շարմազանով

Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ:

Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:

Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.

• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել
• Տեսախցիկները հանել
• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել
• Կտրուկ ավելացնել ներդրումների և աշխատատեղերի քանակը
• Թռիչքային զարգացում ապահովել
• Մարտի մեկը բացահայտված է
• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին և այդպես շարունակ:
Որևէ խոստում կատարված չէ, որևէ:

Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգևատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:

Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:

Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:
Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել և ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:

Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух: 
Բարձր գոռալը, բղավելը և սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենևին дух-ի մասին չի խոսում:

Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում և ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց:

Մահաթմա Գանդի

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին