Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

19 Ապրիլ, 2019 19:37
Արմեն Գևորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու հարցով: Այս մասին հայտնում են Արմեն Գեւորգյանի պաշտպանները։

Ծավալուն դիմումում նշված է, որ Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ խախտվել են վերջինիս իրավունքները. «Գտնում ենք, որ քրեական հետապնդման մարմինների կողմից Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելով՝ անհամաչափորեն սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել քրեական դատավարության օրենսդրությամբ վերապահված գործիքակազմից զատ՝ դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Արմեն Գեւորգյանի խախտված հիմնարար իրավունքները վերականգնելուն ուղղված համապատասխան գործողություններ կատարելու համար»։ Նամակում նշված է նաեւ, որ պաշտպանական կողմի համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է Գեւորգյանի ողջ գույքը կալանքի տակ առնվել. «Ուսումնասիրելով Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը՝ նկատում ենք, որ վարույթն իրականացնող քննիչը, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածը, որտեղ նշված են գույքի վրա կալանք դնելու բոլոր նպատակները, չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանքը կոնկրետ ո՞ր նպատակով կամ նպատակներով է դրվել, այն դեպքում, երբ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ կոնկրետ նպատակի վկայակոչումը, կոչված է ապահովելու հիշյալ որոշման որոշակիությունը, ինչը տվյալ դեպքում ուղղակի բացակայում է»: Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին