Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Կառավարությունը զինծառայությունից մեկ տարով տարկետում տվեց ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստների

18 Ապրիլ, 2019 15:37
Կառավարությունը զինծառայությունից մեկ տարով տարկետում տվեց ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստների

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշում կայացվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ:

Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության 2018-ի ձմեռային զորակոչից մինչեւ 2019-ի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 ֆուտբոլիստների, որոնք մինչեւ 19 տարեկանների ՀՀ հավաքականի անդամ են:

Այդ ֆուտբոլիստներն են՝

Արթուր Մնացականի Միրոյան

Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյան

Դավիթ Գագիկի Գրիգորյան

Արսեն Կամոյի Սարգսյան

Էրիկ Արամի Մելիքսեթյան

Գեղամ Սիմոնի Սիմոնյան

Արթուր Արայի Միսկիրիջյան

Դանիել Արթուրի Պետոյան

Հարություն Աբրահամի Հարությունյան

Սարգիս Գագիկի Սարգսյան

Անդրանիկ Ռոմանի Բաղրամյան

Էդիկ Գագիկի Կիրակոսյան

Էդգար Գուրգենի Ենգիբարյան

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2019 թվականին ՀՀ-ում անցկացվելու է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը (որը բացառիկ մարզական միջոցառում է):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին