Կարևոր իրադարձություններ

124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

18 Ապրիլ, 2019 13:15
124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։

Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց չքննարկվող կարգով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով։

Ինչպես նշված է գործադիր ներկայացված որոշման նախագծում, այս գումարով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումները։

Նշենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովը որոշեց, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի  որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ որպես Հայաստանում կատարված հեղափոխության խորհուրդ։

 

Լրահոս

Դիտել ավելին