Կարևոր իրադարձություններ

Նազարբաևը կարող Է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը

18 Ապրիլ, 2019 12:10
 Նազարբաևը կարող Է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող Է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը: Այդ մասին,  տեղեկացնում Է «Կոմերսանտ» թերթը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, որոշումը կարող Է ընդունվել մայիսի 29-ին Նուր Սուլթանում, որտեղ տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը միավորման անդամ բոլոր երկրների ղեկավարների մասնակցությամբ: Պետությունների ղեկավարները կնշեն միության ստեղծման հինգերորդ տարեդարձը եւ կքննարկեն այդ ժամանակաշրջանում ձեռք բերված արդյունքները:
«Կոմերսանտ»-ի տեղեկատվության համաձայն՝ միջոցառման ուշադրության կենտրոնում կլինի մասնակից երկրներից մեկի ոչ թե ներկայիս այլ նախկին ղեկավարը՝ Նուրսուլթան Նազարբաեւը, որը հրաժարական Է տվել մարտի 19-ին: Նա այդ օրը, ինչպես սպասում են ԵԱՏՄ-ի կառույցներում թերթի զրուցակիցները, կնշանակվի միության պատվավոր նախագահ»,- ասված Է հաղորդագրության մեջ: 
Այս պահին նման պաշտոն գոյություն չունի, ուստի Նազարբաեւի ապագա լիազորությունների շրջանակը դեռեւս որոշված չԷ:
«Հայտնի Է միայն, որ ի թիվս այլ բաների նա կկարողանա ԵԱՏՄ-ն ներկայացնել արտաքին խաղորդների առջեւ: Պատվավոր նախագահի պաշտոնի կատարումն առավել հանգամանորեն քննարկվելու Է նախ մասնակից երկրների փոխվարչապետների կողմից ապրիլի 29-ին, իսկ այնուհետեւ՝ պետությունների ղեկավարների կողմից ապրիլի 30-ին: Վերջնական որոշումը կհաստատվի մայիսի 29-ի հոբելյանական նիստում»,- հավելում Է թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին