Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում.Մամեդյարով

18 Ապրիլ, 2019 11:04
 ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում.Մամեդյարով

ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնակի, եռակի ավելացումով կարելի է հուսալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտտության կարգավորման գործում... Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության լուծման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին