Կարևոր իրադարձություններ

Ավիատոմսերի գները մնում են կայուն բարձր. իշխանությունը դեռևս չի կատարել ոլորտն ուսումնասիրելու և մենաշնորհը հայտնաբերելու խոստումը.«Ժամանակ»

18 Ապրիլ, 2019 08:44
Ավիատոմսերի գները մնում են կայուն բարձր. իշխանությունը դեռևս չի կատարել ոլորտն ուսումնասիրելու և մենաշնորհը հայտնաբերելու խոստումը.«Ժամանակ»

«Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարու­թյան ծրագրի ներկայացման ժա­մանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հա­րևան Վրաստանում, հայտարա­րեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, և հնա­րավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն: 

Անցել է երեք ամիս, և ըստ ոլորտի մասնագետ­ների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարո­ղանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին