Կարևոր իրադարձություններ

Սորոսականները գրոհ են ձեռնարկել ԱԱԾ տնօրենի դեմ.«Հրապարակ»

18 Ապրիլ, 2019 07:54
Սորոսականները գրոհ են ձեռնարկել ԱԱԾ տնօրենի դեմ.«Հրապարակ»

«Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։

Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանն ինչ որոշում է կայացրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին