Կարևոր իրադարձություններ

Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք.ՀՀ գլխավոր դատախազ

17 Ապրիլ, 2019 12:48
Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք.ՀՀ գլխավոր դատախազ

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով էքստրադիցիոն պրոցեսի մեջ ենք: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Որեւէ նոր բան չունեմ ձեզ ասելու: Էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որեւէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Դավթյանը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Սարգսյանը Չեխիայի իշխանություններից քաղաքական ապաստան է հայցել, Դավթյանը պատասխանեց. «Գտնվում ենք բնական միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված կարգերով էքստրադիցիոն պրոցեսի մեջ»:

Հարցին, թե կա՞ նման տեղեկություն, Դավթյանը պատասխանեց. «Չկա այդպիսի տեղեկություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին