Կարևոր իրադարձություններ

Ինչու էր Գարիկ Մարտիրոսյանը եկել Երևան և հանդիպել Սերժ Սարգսյանին. «Շաբաթ»

17 Ապրիլ, 2019 09:30
Ինչու էր Գարիկ Մարտիրոսյանը եկել Երևան և հանդիպել Սերժ Սարգսյանին. «Շաբաթ»

Նախորդ շաբաթ Գարիկ Մարտիրոսյանը Երևանում էր, և շատերն են հնարավորություն ունեցել նրան տեսնել Երևանի փողոցներում, իսկ ոմանք նույնիսկ հաջողացրել են սելֆիներ անել սիրված արտիստի հետ: «Շաբաթ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Գարիկ Մարտիրոսյանի այցը հայրենիք ունեցել է նաև քաղաքական նպատակներ:

Պարզվում է` Ուկրաինայում Զելինսկու անսպասելի քաղաքական հաջողությունը հակահեղափոխական որոշ շրջանակների մոտ կրեատիվ մտքեր է առաջ բերել: Քաղաքական շրջանակներին վաղուց է հայտնի, որ Սարգսյանի և Քոչարյանի ճամբարում երկար ժամանակ է հասարակության համար ընդունելի դեմքի փնտրտուք է: Ռևանշիստներին պետք է մի հաճելի ու սիրված դեմք գտնել, որպեսզի կարողանան այդ դեմքի վրա կառուցել իրենց քաղաքական ողջ խաղը և այդ դեմքի հետևում իրականացնեն Փաշինյանի տապալման և իրենց վերադարձի ծրագիրը: Այդ դերի համար Կարեն Կարապետյանը լուրջ դիրքեր և որոշիչ ձայնի իրավունք է պահանջում, իսկ ավելի էժան նստող գործիչների դիմակները վաղուց են պատռվել և այդ շարքից Էդմոն Մարուքյանն ու համանմանները գրեթե անպիտան են դարձել իրենց տերերի համար:

Այս թափուր տեղի համար Արթուր Ջանիբեկյանը առաջարկել է իր վաղեմի գործընկեր Գարիկ Մարտիրոսյանի թեկնածությունը: Ջանիբեկյանը իր մյուս գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջոցով սկսել է իր թեկնածուի լոբինգը համապատասխան շրջանակներում՝ որպես հիմնավորում բերելով ոչ միայն Զելինսկու օրինակը, այլև հենց Հայաստանում մեծ հաջողությամբ ընտրված Հայկ Մարությանի օրինակը, ով, ի դեպ, բավական հաջող է իրականացնում Երևանի քաղաքապետի գործառույթը: Սերժ Սագսյանը դրական է վերաբերվում նաև Գարիկ Մարտիրոսյանի հարազատ եղբորը՝ Լևոն Մարտիրոսյանին, ով երկար ժամանակ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ հետո էլ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Կանադայում Հայաստանի դեսպան:

Չնայած այդ ամենին, մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանը դժկամությամբ է համաձայնել նույնիսկ հանդիպել Մարտիրոսյանին: Կոնսերվատիվ Սարգսյանը դժվար է պատկերացնում, թե շոումենը ինչպես կարող է հավակնել նման լուրջ քաղաքական դերի: Բացի այդ, նա խորապես հիասթափված է իր փեսայից՝ նախկինում անհաջող կադրեր առաջարկելու և հեղափոխության ժամանակ իր դեմ գործելու համար: Այդուհանդերձ, կադրային դաժան սովը ստիպել են ՀՀԿ ակսակալին ընդունել սիրված շոումենին, ով այժմ ևս դիտարկվում է Փաշինյանի դեմ կոալիցիայի առաջնորդի դերի համար անցկացվող քաստինգի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին