Կարևոր իրադարձություններ

Կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը

16 Ապրիլ, 2019 13:09
Կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը

Նախօրեին հնչած կրակոցներից մահացել է Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը: 

Երեկ՝ ապրիլի 15-ին,  shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի երեկ՝ 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղեւոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

 Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է, եւ, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին