Կարևոր իրադարձություններ

«Չեմ զարմանա, եթե ՏԻՄ խնդիրներին արձագանքի Արտգործ նախարարությունը»

13 Ապրիլ, 2019 22:15
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
«Չեմ զարմանա, եթե  ՏԻՄ խնդիրներին արձագանքի Արտգործ նախարարությունը»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանն աշխարհին դեռևս անհայտ կառավարման փիլիսոփայություն է կիրառում։ Օրինակ՝ լիազորությունների չափազանց նեղ շրջանակ ունեցող Պետական վերահսկողական ծառայությունը չգիտես ինչու և ինչպես միջամտում է Տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին։ Սա չլսված բան է և նույնիսկ զավեշտալի։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պետք է անմիջապես արձանագրի, որ ՊՎԾ-ն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։

Չեմ զարմանա, եթե մյուս անգամ ՏԻմ խնդիրներին արձագանքի Արտգործ նախարարությունը կամ էլ Թաղման բյուրոյի պետը։ Սա Փաշինյանական նոր փիլիսոփայություն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին