Կարևոր իրադարձություններ

Զարթոնք գյուղի գյուղապետի թոռը ձերբակալվել է

13 Ապրիլ, 2019 15:04
Զարթոնք գյուղի գյուղապետի թոռը ձերբակալվել է

Ինչպես հայտնում է Factor.am-ը ՝ ձերբկալվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը, ով, ըստ բողոքի ակցիա իրականացրած զարթոնքցիների, այսօր կրակոցներ է արձակել գյուղում: ՀՀ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: «Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:  Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»-,մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին